
Աշխարհի ամենաթանկ պայուսակները

Luxlux.net կայքի հաղորդմամբ՝ աշխարհի ամենաթանկ պայուսակը պատրաստել է հայտնի Hermes բրենդը. պայուսակը ստեղծվել է դիզայներ Պիեր Արդիի կողմից: Այն կարելի է ձեռք բերել 1.9 մլն դոլարով: Պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից, իսկ որոշ հատվածներ զարդարված են ադամանդներով: Նշենք, որ պայուսակը պատրաստելու համար դիզայներից պահանջվել է շուրջ 2 տարի: Hermes ապրանքանիշը այդ պայուսակից ընդամենը 3 օրինակ է արտադրել:
Չինացի հայտնի դերասանուհի Լի Բինբինը «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար դիզայներ Լանա Ջեյ Մարկսին խնդրել էր պայուսակ պատրաստել: Դիզայները դերասանուհու համար էքսկլյուզիկ կլատչ էր պատրաստել, որն արժեցել էր շուրջ 400.000 դոլար: