Հայ երեխաներին հիմնականում օտարերկրացիներ են որդեգրում
2013թ. հունվար-հունիսին մեր երկրում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 54, որոնց 46.3%-ն աղջիկներ են: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության՝ որդեգրման ենթակա երեխաներից 21-ը երկու ծնող ունեցողներ են, որոնցից 13-ի ծնողները որդեգրման համաձայնություն տվել են, 22-ը միայնակ ծնողի երեխաներ են, որոնցնց 21-ն է համաձայնություն տվել, իսկ 11-ը առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են:
Որդեգրման ենթակա երեխաների գերակշիռ մասը՝ 16-ը, մինչև 6 ամսական են, 13-ը՝ 6 ամսականից մինչև 1 տարեկան, 9-ը՝ 1-6 տարեկան, 6-ը՝ 6-10 տարեկան, 5-ը՝ 10-15 տարեկան, ևս 5-ը՝ 15-18 տարեկան:
Հաշվառման վերցրած որդեգրող թեկնածուներն ընդհանուր առմամբ 98-ն են: Նրանցից 5-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ, 45-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ, իսկ 1-ը՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի:
Անցած 6 ամսում որդեգրվել է 24 երեխա, որոնցից միայն 4-ն են ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ, իսկ 20-ը արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են: