Բաժիններ՝

Մանրամասներ՝ «Մասկարադ» ակումբի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից

Օգոստոսի 1-ին՝ կեսգիշերին, Երևանի Պարոնյան 15 հասցեում «Մասկարադ» ակումբի հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը հայտնի է դարձել: News.am-ի փոխանցմամբ՝ 29-ամյա Զորիկը, 37-ամյա Հրայրը և 33-ամյա Վահանը ծեծի էին ենթարկել մի երիտասարդի՝ նրան պատճառելով վնասվածքներ: Վերջինս Արարատի բնակիչ է, իսկ ծեծողները՝ Կոնդ թաղամասից: Ծեծկռտուքը հնավարո է եղել դադարեցնել միայն ոստիկանների միջամտության շնորհիվ: Երիտասարդները բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա ազատ արձակվել: Ծեծվողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ըստ news.am-ի՝ աախապես տեղեկություններ էին տարածվել, թե դեպքը տեղի էր ունեցել ակումբում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցները որևէ կապ չունի «Մասկարադ» ակումբի հետ, իսկ դեպքը տեղի է ունեցել ակումբի մայթի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս