Իրանը պատրաստ է ապահովագրել Հնդկաստան մատակարարվող նավթը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արդյունաբերության, բնական պաշարների ու առևտրի նախարարությունն առաջարկել է իր վրա վերցնել ապահովագրման ծախսերը Հնդկաստանի հետ նավթի մատակարարման մասին համաձայնագրի ստորագրման դեպքում:

Իրանից ապրանքների փոխադրումը դարձել է ռիսկային, քանի որ ապահովագրական ընկերությունները միջազգային պատժամիջոցների պատճառով հրաժարվում են համագործակցել Իրանի հետ:

Իրանցիները պատրաստ են իրենք ներկայացնել պետական ապահովագրական երաշխիքներ, որոնք նախատեսում են 50 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլարի վնասի ծածկում: Այդ միջոցները հատկացնելու է Իրանի Կենտրոնական ապահովագրական պետական գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս