Բաժիններ՝

Սեուլը Փհենյանին առաջարկել է «վերջնական բանակցություններ»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան այսօր պաշտոնական ուղերձ է հղել ԿԺԴՀ-ին՝ առաջարկելով «վերջնական բանակցություններ» անցկացնել սահմանամերձ Կեսոնի միջկորեական արդյունաբերական համալիրի նորմալ գործունեության վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը: Ուղերձը չի պարունակում կոնկրետ առաջարկներ բանակցությունների եզրափակիչ փուլի անցկացման վայրի ու ժամկետի վերաբերյալ: Դրանում կոչ է ուղղվում Հյուսիսին՝ օպերատիվ արձագանքել բանակցելու մասին առաջարկին:

Կեսոնի համալիրը գտնվում է ապառազմականացված գոտուց 10 կիլոմետր դեպի հյուսիս: ԿԺԴՀ-ի իշխանություններն ապրիլին արգելեցին 53.000 հյուսիս-կորեացիներին մուտք գործել համալիրի տարածք, ինչից հետո տեղի 123 հարավ-կորեական ընկերությունների գործարանների վնասը հասել է 1.05 տրիլին վոնի (935 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031