Բաժիններ՝

NASA-ն այսօր նշում է իր 55-ամյակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալությունն (NASA) այսօր նշում է իր 55-ամյակը: Դրա հետ կապված՝ NASA-ն հայտարարել է, որ վիթխարի քայլեր են ձեռնարկել տիեզերքի հետազոտման ուղղությամբ և խոստացել է տվյալ ոլորտում նոր բարձունքների նվաճում:

NASA-ի ստեղծման օր է համարվում 1958 թվականի հուլիսի 29-ը, երբ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը ստորագրեց տիեզերքի հետազոտման համար մասնագիտացված հիմնարկի ստեղծման մասին Կոնգրեսի ընդունած օրենքը:

Սկզբնական շրջանում NASA-ն ուներ ընդամենը 4 լաբորատորիա և մոտ 80 աշխատակից, որոնց թվում էր նաև նացիստական հրթիռների ստեղծող Վեռներ ֆոն Բրաունը: Ներկայումս NASA-ի կառույցներում աշխատում է ավելի քան 18.000 մարդ: 2014 թվականի ֆինանսական տարում NASA-ի բյուջեն կազմելու է 17.7 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս