ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Սոմալիում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կատարված հարձակումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կտրականապես դատապարտել է Սոմալիում թուրքական դիվանագիտական նստավայրի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ը ցավակցում է զոհվածների ընտանիքներին և շուտափույթ առողջացում է մաղթել վիրավորներին. «Թուրքիան կարևոր դեր է խաղում Սոմալիին օգնելու հարցում այդ երկրում երկու տասնամյակ ընթացող հակամարտություններից հետո:

ԱՄՆ-ը գտնվելու է Սոմալիի ժողովրդի, Թուրքիայի և միջազգային հանրության բոլոր անդամների կողքին, որոնք ծառայում են Սոմալիում խաղաղության ու կայունության հաստատմանը»:

Նշվում է, որ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթուցիկով լի ավտոմեքենան երեկ մխրճվել է Թուրքիայի դեսպանատան շենքի դարպասների մեջ և պայթել: Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել էր այդ հարձակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031