Բաժիններ՝

Դորտմունդի Բորուսիան նվաճում է Գերմանիայի սուպերգավաթը (տեսանյութ)

Գերմանիայի սուպերգավաթի խաղում Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում երկրորդ տեղը զբաղեցրած Դորտմունդի «Բորուսիան» 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ երկրի չեմպիոն և գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ և նվաճեց պատվավոր գավաթը:

Հանդիպման 6-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Թոմ Շտարկեի կոպիտ սխալից օգտվեց Մարկո Ռոյսը՝ բացելով հաշիվը:

Պեպ Գվարդիոլայի սաներին միայն 54-րդ րոպեին հաջողվեց խփել պատասխան գոլը. Ֆիլիպ Լամի փոխանցումից հետո աչքի ընկավ Արյեն Ռոբենը: Սակայն երկու րոպե անց մյունխենցիներն արդեն զիջում էին երկու գնդակի տարբերությամբ. նախ Գյունդողանի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Վան Բույտենը, ապա շատ գեղեցիկ գոլ խփեց նույն Գյունդողանը:

64-րդ րոպեին կրկին արդյունավետ գործեց Լամ-Ռոբեն զույգը, հոլանդացին հաշիվը դարձրեց 3:2, իսկ 86-րդ րոպեին Մարկո Ռոյսը դրեց հանդիպման վերջակետը: «Բորուսիան» հաղթեց 4:2 հաշվով և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը:

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականի առաջատր Հենրիխ Մխիթարյանը, ով դորտմունդցիների վերջին ընկերական խաղերից մեկի ժամանակ վնասվածք էր ստացել, հանդիպանը հետևում էր տրիբունայից, բայց վերջում իջավ խաղադաշտ և կիսեց թիմակիցների ուրախությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031