Բաժիններ՝

Իլհամ Ալիևը չի մասնակցի Հասան Ռոուհանիի երդմնակալությանը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը գլխավորելու է ադրբեջանական պատվիրակութունը, որը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը:

Ռոուհանիի երդմնակալությունը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին: Դրանում Ադրբեջանը կներկայացնի խորհրդարանի նախագահը:

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ Իրանից հրավեր է ստացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունով:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե Ռոուհանիի երդմնակալությանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել բոլոր երկրների ղեկավարներին՝բացառությամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031