Ջորջ Բուշ-ավագը սափրել է գլուխը՝ իր աջակցությունը հայտնելով քաղցկեղից տառապող երեխային
Ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին (1989-1993) նախագահ Ջորջ Բուշ-ավագը սափրել է գլուխը՝ նման կերպ աջակցելու համար իր թիկնապահներից մեկի երկամյա որդուն, ով տառապում է քաղցկեղից:
ԱՄՆ Գաղտնի ծառայության ստորաբաժանման աշխատակցի, ով պատասխանատու է Բուշի ընտանիքի անվտանգության համար, որդի Պատրիկը տառապում է սպիտակարյունությունից և անցնում է քիմիոթերապիայի կուրս, ինչից նա ամբողջովին ճաղատացել է:
Նման կերպ Պատրիկին իրենց աջակցությունը հայտնելուն համաձայնվել է ստորաբաժանման գրեթե 30 գործակալ: Նախաձեռնող խումբը կայք է գործարկել՝ երեխայի բուժման համար միջոցներ հավաքելու նպատակով:
Բուշի ընտանիքն ինքն է ժամանակին բախվել սպիտակարյունության խնդրի հետ: Գրեթե 60 տարի առաջ արյան քաղցկեղից չորս տարեկան հասակում մահացել է (1924 թվականին ծնված) Ջորջ Բուշ-ավագի առաջին դուստրը: