Բաժիններ՝

Բելգիայի պաշտպանության նախարարը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

EUractiv ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ Բելգիայի պաշտպանության նախարար Փիթեր դե Քրեմը կարող է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենի մանդատը լրանում է 2014 թվականի հուլիսին: Պորտալի տվյալներով՝ ամենահավանական թեկնածու է համարվում Բելգիայի պաշտպանության նախարարը:

Ինչ վերաբերում է Ռասմուսեին, ապա նա կարող է մանդատի լրանալուց հետո զբաղեցնել Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի Հերման վան Ռոմպեյին: EUractiv-ի վերլուծաբանները չեն բացառում նաև, որ Ռասմուսենը կարող է փոխարինել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031