
Bentley կոնցեռնը 2016 թվականից կթողարկի գերհարուստների համար նախատեսված նոր ավտոմեքենա

Euromag-ի փոխանցմամբ՝ Bentley խումբը, ով հայտնի է իր լյուքս ավտոմեքենաներով, պլանավորել է 2016 թվականից սկսած՝ թողարկել նոր մոդել, որը նախատեսված կլինի գերհարուստ մարդկանց համար:
Bentley կոնցեռնի ներկայացուցիչները հայտարարել են, որ կորպորացիան հետագա երեք տարիները նվիրաբերելու է նոր մոդելի թողարկմանը և պատրաստ է տվյալ նախագծում ներդնել 930 միլիոն եվրո:
Այդ մոդելը կհամալրի ներկայումս ներկայացված Continental GT կաբրիոլետի շարքերը: Մոդելի թողարկումն իրականացնելու է Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող ընկերության ներկայացուցչությունը:
Ընդ որում, այնտեղ կստեղծվի հավելյալ 1000 աշխատատեղ՝ ներկայիս 4000-ի հետ մեկտեղ: Նոր մոդելի արժեքը կազմելու է մոտ 180.000 եվրո, ինչը, հազիվ թե, վախեցնի Ռուսաստանի, Չինասանի կամ էլ Մերձավոր Արևելքի հարուստներին: