ՀԱՀ-ում ռնգեղջյուրների որսագողությունը ռեկորդային թափ է հավաքել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ում որսագողերի կողմից ռնգեղջյուրների ոչնչացումն այս տարի ձեռք է բերել ռեկորդային տեմպ՝ չնայած նրանց դեմ պայքարի կատաղի միջոցներին:
ՀԱՀ-ի Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը հայտնել է, որ այս տարի երկրում ոչնչացվել է 515 ռնգեղջյուր: Ցավալի ռեկորդը գրանցվել է նախորդ տարի՝ 668 ռնգեղջյուր: 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 448 ռնգեղջյուր, իսկ 2010 թվականին՝ 333 ռնգեղջյուր:
Ռնգեղջյուրների ապօրինի որսից ամենաշատը տուժել է Մոզամբիկին սահմանակից Կրյուգերի արգելոցը: Հունվարից սկսած՝ այնտեղ սպանվել է 321 ռնգեղջյուր: «Սև շուկայում» ռնգեղջյուրի եղջյուրի մեկ կիլոգրամը գնահատվում է 60.000-65.000 դոլար, ինչն էլ նպաստում է այդ կենդանիների ոչնչացմանը:
Ներկայումս ՀԱՀ-ում հաշվվում է 18.900 սպիտակ և 2000 սև ռնգեղջյուր, կամ էլ այդ կենդանիների համաշխարհային թվաքանակի ավելի քան 80 տոկոսը: