Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի ՊՆ-ի ու ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև համագործակցության պլանը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության միջև ռազմական համագործակցության 2013 թվականի աշխատանքային պլանը»:

Վերջինս ստորագրվել է այս տարվա ապրիլի 25-ին Բաքվում և հունիսի 7-ին Շտուտգարտում: Այս մասին հայտնել է Ալիևի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հրամանով Պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ապահովել Աշխատանքային պլանի կետերի իրագործումը:

Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ պետք է ԱՄՆ-ին իրազեկի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրագործման մասին, որպեսզի Աշխատանքային պլանը մտնի ուժի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031