Բաժիններ՝

ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների խմբի ղեկավարները ժամանել են Դամասկոս

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների խմբի ղեկավարներ Օկե Սելստրոմն ու Անջելա Քեյնը երեկ ժամանել են Դամասկոս: Նրանք տեղի իշխանությունների հետ բանակցելու են քիմիական զենքի կիրառման մասին ստացված հաղորդագրությունների հետաքննման շուրջ:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ Սելստրոմի ու Քեյնի սիրիական այցը սահմանափակվելու է միայն Դամասկոսով, և որ նախատեսված չէ որևէ ստուգում:

Սելստրոմի գլխավորությամբ միջազգային հանձնաժողովը ստեղծվել է Սիրիայի կառավարության խնդրանքով, երբ այս տարվա մարտի 19-ին քիմիական զենքի կիրառվեց Հալեպի նահանգում, ինչում Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին:

Սակայն ցայժմ այդ հետաքննությունը չի սկսվել, քանի որ Արևմտյան երկրների ու ընդդիմության պահանջով ՄԱԿ-ը ցանկանում է քիմիական զենքի կիրառման հետաքննություն անցկացնել ոչ թե միայն Հալեպի նահանգում, այլ՝ ողջ Սիրիայի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս