Բաժիններ՝

Եգիպտացի գեներալի կոչը զայրացրել է «Մուսուլման-եղբայրներին»

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին քաղաքացիներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները, որպեսզի բանակը կարողանա միջամտել և հակազդել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրներիի բռնություններին:

Նախարարն ընդգծել է, որ իր այս կոչը ոչ մի կերպ ուղղված չէ բռնություններ գործադրելուն: «Մուսուլման-եղբայրներ» շարժումը չի ահաբեկվել այդ կոչից և պատասխանել է, որ իրենք էլ պատրաստ են չթուլացնել բողոքի շարժումը: Շարժման առաջնորդներից մեկը Facebook-ի իր էջում գրել է, որ գեներալի սպառնալիքը չի խանգարի միլիոնավոր մարդկանց շարունակել պայքարը:

Եգիպտոսի արդեն իսկ նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին գահընկեց է արվել հուլիսի 3-ին և պահվում է տնային կալանքի տակ: Դրանից հետո Եգիպտոսում չեն դադարում նրա կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումները: Դրանցում արդեն իսկ զոհվել է մոտ 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031