Բաժիններ՝

Թուրքիայում կարող են կրկնվել «Գեզի» այգու իրադարձությունները. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիայում կարող են կրկնվել «Գեզի» այգու իրադարձությունները.

«Մենք պետք է պահպանենք զգոնություն, քանի որ անկարգություններ հրահրողները կփորձեն ռևանշ վերցնել: Նրանք հասկանում են, որ պարտություն են կրել առաջին փուլում և կփորձեն ռևանշ վերցնել:

Պետք է զգոնություն պահպանել սադրանքների հնարավոր կրկնվելու դեպքում: Թուրքիայում կան ուժեր, որոնց անհանգստացնում է երկրի ու ժողովրդավարության զարգացումը: Դրա համար էլ «Գեզի» այգու շուրջ իրադարություններն ուղղվեցին Թուրքիայի բարգավաճման խոչընդոտմանը»:

Բաղըշի խոսքերով՝ երկրի զարգացման ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտը հանդիսացել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությունը, որը Թուրքիային պատճառել է 350 միլիարդ դոլարի վնաս:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի տարածաշրջանային վարչական դատարանն արտոնել է «Գեզի» այգում շինարարական աշխատանքներ իրականացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031