Բաժիններ՝

Ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան՝ հրաժարվելով շարունակել երթուղին (լուսանկարներ)

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում 5 համարի ավտոբուսի վարորդը կանգնեցրել էր մեքենան՝ ասելով, թե հրաժարվում է այլևս շարունակել վարել այն:

Հարցին, թե ինչո՞ւ չեք քշում, վարորդը պատասխանեց, թե վատ է զգում, սակայն հավաքված ակտիվիստներն ասացին, որ պատճառն այն է, որ ավտոբուսով երթևեկող քաղաքացիները հայտարարել էին, որ իրենք ոչ թե 150, այլ 100 դրամ են վճարելու երթևեկելու համար, որից հետո վարորդը միանգամից արգելակել էր ավտոբուսը՝ հայտարարելով, որ հրաժարվում է վարել այն:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ հաշվի առնելով վարորդի հայտարարությունը, թե վատ է զգում, հավաքված քաղաքացիները շտապ օգնություն են կանչել, սակայն վարորդը հրաժարվել է նրանց ծառայությունից, և շարունակել է ճանապարհը:

Avtobus (6)

Avtobus (5)

Avtobus (4)

Avtobus (3)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս