Պակիստանում ամերիկյան ԱԹՍ-երի հարվածների զոհերի առնվազն 20 տոկոսը խաղաղ բնակիչներ են
Russia Today-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ներում է հայտնվել պակիստանյան իշխանությունների գաղտնի փաստաթղթերը, որոնցում մանրամասնորեն նկարագրվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ ամերիկյան կամպանիայի արդյունքները:
12 էջանոց զեկույցում խոսք է գնում ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից ԱԹՍ-երի կիրառմամբ 2006-2009 թվականներին կազմակերպված հարձակումների մասին: Փաստաթուղթը նախատեսված է Պակիստանի կառավարության ներքին օգտագործման համար:
Դրա համաձայն, Պակիստանի անհանգիստ շրջաններում ձեռնարկված այդ հարձակումների հետևանքով զոհված 746 անձանցից 147-ը պաշտոնապես ճանաչվել են քաղաքացիական անձինք: Ավելին, նրանցից 94-ն իրենց հերթին երեխաներ են:
Դա նշանակում է, որ ամերիկյան ԱԹՍ-երի գործողություննից առնվազն յուրաքանչյուր հինգերորդ զոհվածը խաղաղ բնակիչ է, զոհերի 12 տոկոսն անչափահասներ են: Անկախ հետազոտողների հաշվարկներով՝ 2004 թվականից Պակիստանում ԱԹՍ-երի կիրառումից սպանվել է մինչև 3500 մարդ: