Բաժիններ՝

Եվրոգոտու մեջ մտնելը Լատվիայի համար կարժենա 160 միլիոն դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարի 1-ից եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի ներդրումը Լատվիայի համար արժենալու է 80 միլիոն լատ (160 միլիոն դոլար): Այս մասին այսօր հայտարարել է Լատվիայի ֆինանսների նախարար Անդրիս Վիլկսը:

Վերջինիս խոսքերով՝ եվրոյի ներդրումը պետական սեկտորի համար արժենալու է 10.2 միլիոն լատ (մոտ 20.4 միլիոն դոլար): Նախարարը հավելել է, որ եվրոյի ներդրման հետ կապված ծախսերը չպետք է գերազանցեն 70-80 միլիոն լատը (140-160 միլիոն դոլար):

2010 թվականի մարտին Լատվիայի կառավարությունը որոշում է ընդունել, որ երկիրը եվրոգոտու մեջ պետք է մտնի 2014 թվականի հունվարի մեկից: Դրանով իսկ Լատվիան կդառնա եվրոգոտու 18-րդ երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031