Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությանն առնչվող այժմեական հարցեր, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    