Հոկտեմբերին Ադրբեջանը վերստին մեկ ամսով կստանձնի ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը

Ադրբեջանական Zerkalo թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանը երկրորդ անգամ նախագահելու է ՄԱԿ ԱԽ-ում: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:

Վերջինիս խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ում նախագահելու ժամանակ Ադրբեջանը մեծ ուշադրություն է հատկացնելու հումանիտար գործունեությանը: Աբդուլաևը հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի նախագահության ստանձնման առաջին օրերից սկսած՝ Ադրբեջանը մեծ լրջությամբ է մոտեցել իր գործառույթների կատարմանը:

Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել 2011 թվականի հոկտեմբերին (2 տարով) և դրա լիազորությունները ստացել է 2012 թվականի հունվարի 1-ից: Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում մեկ ամսով նախագահել է 2012 թվականի մայիսի 1-ից՝ փոխարինելով ԱՄՆ-ին և մեկ ամիս անց դա զիջելով Չինաստանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031