ԱՄՆ կոնգրեսը «կանաչ լույս» է վառել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու առջև
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը թեժ բանավեճերից հետո «կանաչ լույս» է վառել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու առջև:
Սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մտադրության մասին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել էր նախորդ ամսվա կեսին: Սակայն այն ժամանակ դա լուրջ հակազդեցության էր հանդիպել օրենսդիրների կողմից: Դրան դեմ էին հանդես եկել թե՛ Դեմոկրատական, թե՛ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները:
Սակայն դրան հաջորդած մի քանի շաբաթվա ընթացքում կոնգրեսականների հետ փակ ճեպազրույցներ և հեռախոսազրույցներ են ունեցել ոչ միայն Պետքարտուղար Ջոն Քերին, այլև՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննան:
Դա հանգեցրեց նրան, որ Կոնգրեսի երկու պալատների (Սենատ և Ներկայացուցիչների պալատ) հետախուզական հատուկ հանձնաժողովները հավանության արժանացրին Օբամայի վարչակազմի տվյալ մտադրությունը: Ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է սիրիական ընդդիմությանը մատակարարել միայն թեթև հրաձգային զենք և դրա զինամթերք: