Բաժիններ՝

Նյու Յորքում օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է 8 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի La Guardia օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով տուժել է 8 մարդ:

Այս մասին հայտարարել է տվյալ ավիաընկերության ներկայացուցիչը: Ինքնաթիռը Նյու Յորք է ժամանել Նաշվիլից (Թեննեսի) և վայրէջքի ժամանակ կոտրվել է առջևի անիվների կանգնակը (հենակ):

Օդանավի վայրէջքից անմիջապես անց նրան շրջապատել են փրկարարական ծառայությունների աշխատակիցները, իսկ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Դա հանգեցրել է մի քանի տասնյակ թռիչքների չեղյալ հայտարարմանը կամ վերաուղղորդմանը:

Օդանավում գտնվել է 149 մարդ, բժիշկների օգնությանն է դիմել 8 մարդ, որոնցի 5-ն ուղևորներ են, իսկ 3-ը՝ անձնակազմի անդամներ: Նրանք բոլորն էլ ստացել են թեթև վնասվածքներ: Բոլոր ուղևորները կարողացել են միջադեպից րոպեներ անց լքել օդանավը: Ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս