Բաժիններ՝

Պենտագոնը տերմինատորներ է նախագծում (լուսանկարներ, տեսանյութ)

Ջեյմս Քեմերոնի ֆիլմերում ներկայացված ապոկալիպիկ ապագան, ինչպես երևում է, կարող է իրականություն դառնալ։ Պենտագոնի DARPA ստորաբաժանումը (Defense Advanced Research Projects Agency, պաշտպանության ոլորտի առաջատար հետազոտական նախագծերի գործակալություն) ակտիվորեն զբաղվում է մարդանման ATLAS ռոբոտների նախագծման աշխատանքներով։

Ռոբոտը արտաքուստ մարդու նման է։ Ունի երկու ոտք և երկու ձեռք-մանիպուլյատոր։ Հասակը 187սմ է, քաշը՝ մոտավորապես 150կգ։ Նախագծողների խոսքերով՝ ռոբոտն օգտագործվելու է փրկարարական տարբեր գործողություններում, որտեղ մարդու մասնակցությունն անհնար է կամ վտանգավոր։

Արդեն այս պահի դրությամբ ATLAS-ը տպավորում է իր ֆունցիոնալ հնարավորություններով։ Այն կարողանում է հաղթահարել տարբեր արգելքներ, պահել հավասարակշռությունը հարվածի ժամանակ և ինքնուրույն կանգնել։

Ռոբոտը չի կրակում, սակայն չի բացառվում, որ նախագծողները ATLAS-ի ոչ բոլոր հնարավորություններն են ցուցադրել տեսանյութում։

 

atlas-1 atlas-2 atlas-3 atlas-4 atlas-5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031