Բաժիններ՝

Սիրիայի քրդերը գերեվարել են իսլամիստ առաջնորդի

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում գնալով ավելի կատաղի բնույթ են ստանում քրդերի և արմատական իսլամիստների միջև մարտերը: Լոնդոնում բազավորված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ այդ բախումների ժամանակ քրդերի ձեռքն է ընկել «Իրաքի ու Լևանտայի իսլամական էմիրություն» խմբավորման հրամանատարը:

Վերջինս հայտնի է «Աբու Մուսաբ» կեղծանվամբ: Օրեր առաջ էլ քրդերն իսլամիստներին դուրս էին մղել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող և ռազմավարական կարևորություն ունեցող Ռաս Ալ-Այն քաղաքից: Այդ մարտերում երկու կողմից զոհվել էր մոտ 50 մարդ: Սիրիայի քրդերը մտադիր են ինքնավար շրջան ստեղծել երկրի հյուսիս-արևելյան հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031