
Վճարիր 150 դրամ` «խցկված» երթեւեկելու համար

Երեկ` ժամը 19.30-ի դրությամբ, Սարի-թաղում գործող միակ 9 համարի ավտոբուսում ուղևորների համար տեսանելի հատվածում արդեն փակցված է եղել ուղեվարձի նոր սակագինը, ինչն ուղևորների մոտ վրդովմունք էր առաջացրել:
Նրանցից շատերը նկատել են, որ ամեն օր ստիպված են 2 տրանսպորտ փոխել՝ աշխատավայր հասնելու համար, քանի որ գործող միակ տրանսպորտը Սարի թաղից հասնում է մինչև Գումի շուկա, իսկ առավոտյան մինչև ժամը 10:00-ն` նախկին կինոթատրոն «Ռոսիա»:
Դժգոհության մյուս պատճառն ուղևորափոխադրման որակն էր` նկատելով, որ ստիպված են լինելու վճարել 150 դրամ` «խցկված» երթևեկելու համար:
Չնայած նրան, որ ավտոբուսում փակցված է եղել ուղևորավարձի նոր սակագին, վարորդն ուղևորներից պահանջել է ռայժմ դեռ գործող 100 դրամը: