Բաժիններ՝

Միխայիլ Բարշչևսկին Պոդոլսկի ավտովթարի հիմնական մեղավոր է համարում բեռնատարի սեփականատիրոջը

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ հանրահայտ իրավաբան Միխայիլ Բարշչևսկին «Հատուկ կարծիք» ծրագրի ժամանակ անդրադարձել է Պոդոլսկի մոտ գրանցված ավտովթարին, երբ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է ուղևորատար մի ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել է 18 ուղևոր:

Բարշչևսկու կարծիքով՝ այդ ավտովթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ՝ բեռնատարի սեփականատերը. «Ես չգիտեմ՝ միգուցե այդ երկու անձինք համընկնում են: Սակայն եթե նա (Հարությունյանը) սեփականատերը չէ, այլ մեկ ուրիշն է սեփականատերը, ապա մեղավորը հենց սեփականատերն է, քանի որ կատարելապես ակնհայտ է, որ վարորդը գիտակցաբար խախտում չի գործել:

Վթարի կադրերն ու սխեմաները ցույց են տալիս, որ առանց արգելակների բեռնատարի վարորդը փորձել է խույս տալ իր առջևի մեքենաների հետ բախվելուց և հարվածը չի եղել ճակատային մասով: Նա ղեկը թեքել է դեպի ձախ և մեքենան շրջվել է՝ այդ դիրքով հարվածելով ավտոբուսին:

Այսինքն, նա փորձել է ինչ որ բան անել: Դրա համար էլ պետք չէ նախապես ամեն ինչում մեղադրել նրան: Ես իհարկե քննիչ չեմ, սակայն առկա կադրերը ցույց են տվել, որ մեքենան չի ունեցել արգելակներ և հավաքվել է պահեստամասերից, ինչը սեփականատիրոջ մեղավորությունն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս