
Նախորդ տարի ՌԴ-ից գնած զենքի քանակով Ադրբեջանը 5-րդն է. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ռուսաստանի վաճառած զենքի և տեխնիկայի 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Այս մասին նշված է Военно-промышленный курьер (Ռազմարդյունաբերական սուրհանդակ) պարբերականի պատրաստած հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ առաջատար եռյակում ընդգրկվել են Հնդկաստանը՝ 40 տոկոս, Ալժիրը՝ 14 տոկոս և Վիետնամը՝ 10 տոկոս: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրել են Չինաստանը, Ադրբեջանը և Վենեսուելան, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 5-ական տոկոս:
Նախորդ տարի Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է 16 ուղղաթիռ (Ми-17В-5 և Ми-35М), БТР-80/80А զրահամեքենաներ, հականավային հրթիռներ, Скорпион-ЛШ և Скорпион-ЛША-Б տիպի թեթև զրահապատ մեքենաներ: