Գիշերային բախումներից հետո Կահիրեում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ
MENA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են գիշերային բախումների 401 մասնակիցների: Գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրների ու ոստիկանության միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է ավելի քան 200 մարդ:
Մուրսիի տասնյակ հազարավոր համակիրներ գիշերը ձակել են Կահիրեի մի շարք կարևոր տրանսպորտային երթուղիներ, ինչից հետո ոստիկանությունը գործի է դրել մահակներ և արցունքաբեր գազ: Բախումներն ավարտվել են միայն առավոտյան:
Մուրսիի կողմնակիցները հայտարարել են, որ պատրաստ են գնալ ծայրահեղ այլ, սակայն խաղաղ միջոցների, քանի դեռ զինվորականներն իր պաշտոնին չեն վերադարձրել օրինական նախագահին: