
Անկարայի ոստիկանությունն առավոտյան ձերբակալել է ավելի քան 60 մարդու (տեսանյութ)

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անկարայի անվտանգության ծառայության 500 աշխատակից այսօր այցելել է մի շարք հասցեներ և ձերբակալել է 61 մարդու:
Ոստիկանական երեք ուղղաթիռի աջակցությամբ տվյալ գործողությունն իրականացվել է այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 05.30-ի մոտ:
Ընդհանուր առմամբ, ոստիկաններն այցելել են մայրաքաղաքում գտնվող 170 հասցեներ: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև թմրանյութ: Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ հանդիսանալու մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալությունների ալիք է գրանցվել նաև Ստամբուլում և Իզմիրում, ուր ձերբակալվել է «Գեզի» այգու համար անցկացված բողոքի ակցիաների մոտ 50 մասնակից: