ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը մոսկովյան վթարի հարցում գլխավոր պատասխանատու չի համարում Հարությունյանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատում հայտարարել է, որ իր կարծիքով՝ նոր Մոսկվայում «Կամազի» և ավտոբուսի մասնակցությամբ վթարի պատասխանատվության զգալի մասը բաժին է ընկնում բեռնատարի սեփականատիրոջը.
«Վերադառնալով նոր Մոսկվայում իրավիճակին, երբ օտար քաղաքացին սպանել է մեր քաղաքացիներին՝ հասկանում եք, որ նա օգտվել է ինչ-որ սեփականատիրոջ տրանսպորտային միջոցից: Հավանաբար անհրաժեշտ է ողջ աշխարհով հարցնել այդ գործատուին, թե ինչի հանգեցրեց նրա անպատասխանատու վերաբերմունքը»:
Սրանից առաջ էլՄերձմոսկովյան շրջանի կառավարության փոխնախագահ Իլդար Գաբդրահմանովը հայտարարել է, որ վթարի գրանցման մեջ էական դերակատարություն է ունեցել բեռնատարի չափազանց շատ բեռնված լինելը:
Նշվում է, որ ռուսական օրենքներով՝ Հարությունյանին սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում (և ոչ դրանից ավելի):