Բաժիններ՝

Հայ վարորդը և յակուտ քաղաքապետը

Թարգմանաբար ներկայացնում ենք Արկադի Բաբչենկոյի հոդվածը Մերձմոսկվայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի մասին, որը հրապարակվել է «Эхо Москвы»-ի կայքում։

 

Մերձմոսկվայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ Սոբյանինը (Մոսկվայի քաղաքապետը) կոչ է արել խստացնել արտասահմանցի վարորդների պատասխանատվությունը: Ես պատկերացում չունեմ` ինչ ի՞նչ իրավաբանական տերմին է` «արտասահմանցի վարորդներ», սակայն Սերգեյ Սեմյոնիչին կցանկանայի հարցնել` իսկ ո՞վ է աշխատանքի վերցրել «արտասահմանցի վարորդին», նստեցրել նրան առանց արգելակների և ժամկետանց համարանիշներով բեռնատարի ղեկին: Ո՞վ է  լիցենզիա տրամադրել արտասահմանցի վարորդին աշխատանքի վերցրած այդ ընկերությանը, ո՞վ է մայրուղի բաց թողել առանց համարների բեռնատարը: Հավանաբար Պուգոչևի «Խաչե՞րը»։

Բացում ենք Интерфакс-ը և կարդում. «Տվյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել տնավարի եղանակով 3 տարբեր մեքենաներից, արգելված է եղել դրա շահագործումը, բայց ընկերությունում Հարությունյանին ասել են քարերը տեղափոխել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չի մտնում հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը»,- այսպիսի տարբերակ է հայտնել պաշտպանության փաստաբան Չաբանովը: Ինքը` Հարությունյանը, չի կարող ասել, թե ինչ ընկերությունում է աշխատել, բայց առանց այդ էլ այստեղ հարցեր են առաջանում. ո՞ւմ էր պատկանում այդ մեքենան, որն, ինչպես պարզվել է, հանված է եղել պետավտոտեսչության հաշվառումից, ինչի՞ հիման վրա է հանված եղել հաշվառումից, և, այդ դեպքում, ինչի՞ հիման վրա է թույլատրվել այն շահագործել: Ոչ։ Պարզվում է նրանք չեն (մեղավոր)։ Ոչ միշտ են ամեն ինչում մեղավոր «կովկասյան ազգության անձինք»: Իսկ ո՞վ է մեղավոր այդ դեպքում։ Հետաքննությունը պարզել չի կարողանում: Փնտրում են հրշեջները, փնտրում են ոստիկանները…

Համոզված եմ` ընկերությունը, որը քննիչներն արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում գտնել քննիչները, պատկանում է Մոսկվայի ինչ-որ տրանսպորտային վարչության ինչ-որ ղեկավարի կնոջ ինչ-որ եղբոր բարեկամին, իսկ ընկերությունը լիցենզավորել է նրա ինչ-որ լիցենզավորման ընկերության ղեկավարի ինչ-որ քրոջ եղբոր քավոր-խնամին: Բայց 18 մարդու մահվան համար նրանք չեն նստի, այլ ռուսերեն չիմացող գաստարբայթերը, որին մամուլում արդեն անվանում են «հայ վարորդ»:

Հայ վարորդներ… Վնասարար հայեր…  Մարդասպան բժիշկներ… Ծագում չունեցող  կոսմոպոլիտներ… Այս ամենը հիշեցնում է ոչ վաղ անցյալը: Իսկ յակուտ քաղաքապետը, ով, ի դեպ, նույնպես գաստարբայթեր է, հրահանգել է ավտովթարի վայրում լուսացույց դնել։ Որը այնտեղ ընդհանրապես պետք չէ։ Որը միայն խցանումներ կառաջացնի: Բայց լուսացույցը կտեղադրեն։ Ինչ-որ նշան կտեղադրեն՝ սահմանափակելով արագությունը։ Վարորդին կնստեցնեն: Կստեղծեն կիլոմետրանոց խցանումներ։ Սրանով ամեն ինչ կավարտվի:

Իսկ հազարավոր ընկերություններ ու չինովնիկներ, որոնք 3 «ԿամԱԶ»ից հավաքում են մեկը՝ առանց արգելակների, դրանց ղեկին առանց վարորդական իրավունքի գաստարբայթերներ նստեցնում և այլն, այդպես էլ չեն գտնվի:

Այս երկիրը դառնում է կյանքի համար ծայրահեղ վտանգավոր:

Եվ որքան գնում, այնքան ավելի վատ է դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս