
Նախորդ տարի Ադրբեջանն Ուկրաինայից գնել է BTS-5B տիպի զրահապատ քարշակներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ադրբեջանն Ուկրաինային վաճառել է 14 միավոր BTS-5B տիպի զրահապատ քարշակ: Դրանք նախատեսված են մարտադաշտից վթարային տանկերի տարհանման համար:
Այս մասին նշված է Ուկրաինայի արտահանման հսկողության պետական ծառայության հաշվետվությունում: BTS-5B-ը կարող է իրականացնել փրկարարական գործողություններ, ռազմական գործողությունների գոտուց դուրս բերել վնասված տեխնիկան, տեղափոխել պահեստամասեր և գործիքներ:
Զրահամեքենան ստեղծվել է Т-72 տանկի անվային բազայի վրա: