Վրաստանը պլանավորել է նոր էլեկտրահաղորդագիծ կառուցել դեպի Ռուսաստան

Business Грузия-ի փոխանցմամբ՝ պլանավորված է Վրաստանից Ռուսաստան կառուցել 500 կիլովոլտանոց նոր էլեկտրահաղորդագիծ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պետական էլեկտրոհամակարգերի կառավարման խորհրդի նախագահ Սուլհան Զումբուրիձեն:

Վերջինիս խոսքերով՝ դեռ հստակեցված չէ ենթակայանի կառուցման վայրը, որով կանցնի տվյալ էլեկլտրահաղորդագիծը: Զումբուրիձեն հավելել է, որ նոր էլեկտրահաղորդագծի կառուցման գլխավոր առաջադրանքներից մեկը Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի հաստատումն է:

Զումբուրիձեն ենթադրել է, որ նոր էլեկտրահաղորդագիծը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Նախագծի իրագործումն արժենալու է մոտ 50 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031