2012թ. շարունակել է աճել ժողովրդավարության ոլորտում Ադրբեջանի և նրա հարևանների միջև տարբերությունը. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2013» («Nations in Transit 2013») տարեկան զեկույցը, որտեղ խոսք է գնում Կենտրոնական Եվրոպայից դեպի Եվրասիա ընկած տարածաշրջանի 29 երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրների մասին:

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալ երկրների ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, մամուլի անկախությանը, ազգային ժողովրդավարական կառավարմանը, տեղական ժողովրդավարական կառավարմանը, դատական համակարգի անկախությանը և կոռուպցիայի մակարդակին:

Զեկույցում նշված է, որ 2012 թվականին շարունակվել է աճել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում Ադրբեջանի և նրա կովկասյան հարևանների (Հայաստանի ու Վրաստանի) միջև տարբերությունը:

Զեկույցում նշված է, որ 2012 թվականին Հայաստանում ու Վրաստանում անցկացվել են խաղաղ և առավել ընդգրկուն ընտրություններ, ուշադրություն է հրավիրվել նրան, որ Հայաստանի Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) առաջին անգամ մուտք է գործել խորհրդարան և սկսել իր խորհրդարանական գործունեությունը:

Մինչդեռ Ադրբեջանում բռնություններ են գործադրվել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի նախօրեին անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև խոշոր տուգանքներ են սահմանվել չարտոնյալ հանրահավաքների մասնակցության համար:

Միևնույն ժամանակ արտասահմանյան մամուլը քանիցս գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի արտասահմանյան վիթխարի ակտիվների մասին, ինչը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանում մեծապես սահմանափակվեցին կոռուպցիոն դեպքերի մասին տեղեկատվությունը գտնելու լրագրողների հնարավորությունները:

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանին տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն: Նշված է, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած Սաֆարովին Ադրբեջանում անմիջապես ազատ են արձաել և հերոսացրել, ինչը պատճառ դարձավ Ղարաբաղյան բանակցային գործընթացում որևէ առաջընթացի գրանցման բացակայության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031