Էրդողանը չի պատասխանել Եգիպտոսի փոխնախագահի հեռախոսազանգին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չի պատասխանել Եգիպտոսի փոխնախագահներից մեկի հեռախոսազանգին:

Էրդողանը հայտարարել է, որ իրենց համար Եգիպտոսի նախագահը Մոհամմեդ Մուրսին է, և որ իրենք չեն ճանաչում Եգիպտոսի ներկայիս կառավարությանը, որը ձևավորվել է այդ երկրում իրականացված զինվորական հեղաշրջումից հետո:

Էրդողանը հավելել է, որ Եգիպտոսում հակամարտող կողմերը չեն գնում որևէ փոխզիջման՝ ընդգծելով, որ Թուրքիան դեմ է զինվորական հեղաշրջումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031