Բաժիններ՝

Թեհրանից Անկարա ուղարկված արխիվային փաստաթղթերով բեռնատարն անհետացել է երկու օրով

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թեհրանում գտնվող Թուրքիայի դեսպանատնից բեռնատար է ուղարկվել Անկարա, որում գտնվել են թուրք-իրանական հարաբերությունների մասին արխիվային փաստաթղթեր:

Սակայն Թեհրանից Անկարա ճանապարհին այդ բեռնատարն անհետացել է 2 օրով: Կնիք ունեցող տվյալ բեռնատարը հայտնաբերվել է անհետանալուց միայն 48 ժամ անց, սակայն դեռ անհայտ է մնում բեռնատարի անհետանալու պատճառը:

Անհայտ է մնում նաև այն, թե որտեղ և ինչպես է անհետացել թուրք-իրանական հարաբերությունների 450-ամյա պատմությանն առնչվող արխիվային փաստաթղթեր փոխադրող այդ բեռնատարը: Չի բացառվում, որ փաստաթղթերի մի մասը չքացած լինի բեռնատարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031