Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն այսօր ժամանում է Բաքու. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ժամանելու է Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ պլանավորված է, որ Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաև Բաքվում անցկացնելու է մի շարք հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ:

Դավութօղլուի ադրբեջանական այցն ավարտվելու է վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031