
Դևիդ Պետրեուսը նյու յորքյան համալսարանում 200.000 դոլարի փոխարեն կստանա 1 դոլար աշխատավարձ

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Դևիդ Պետրեուստ Նյու Յորքի Քաղաքային համալսարանում (CUNY) ստանալու է 1 դոլար աշխատավարձ:
Սկզբնական շրջանում պլանավորված էր, որ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը կստանա տարեկան 200.000 դոլար աշխատավարձ՝ որպես CUNY-ի քոլեջներից մեկում հրավիրված պրոֆեսոր:
Սակայն մի շարք դասախոսներ ու քաղաքական գործիչներ իրենց վրդովմունքն են հայտնել այդ վեցանիշ գումարով հոնորարի կապակցությամբ, ինչը հանգեցրել է աշխատավարձի չափի փոփոխմանը:
Պետրեուսի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդը երբեք համալսարանում աշխատելը չի դիտարկել որպես եկամտի աղբյուր: Փաստաբանը հավելել է, որ Պետրեուսն առաջարկել է օրակարգից հանել դրամական հարցը: Պետրեուսն անձամբ հրաժարվել է մեկնաբանություն տալուց:
Դևիդ Պետրեուսը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2012 թվականներին և այդ պաշտոնին հրաժեշտ է տվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ լրագրող և անձնական կենսագիր Փոլ Բրոդուելի հետ նրա սիրավեպի մասին: Պետրեուսը CUNY-ում աշխատանքի է տեղավորվել այս տարվա ապրիլին: