Ադրբեջանը ցանկանում է ունենալ սեփական միջուկային ծրագիր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը երեկ հայտարարել է միջուկային ֆիզիկայի ոլորտում կրթության վերստեղծման անհրաժեշտության մասին.
«Տվյալ ոլորտում մասնագետների նախապատրաստության ժամանակ չի կարելի սահմանափակվել միայն դասախոսություններով: Այսօր միջուկային ֆիզիկայի դասավանդումն ու այդ ոլորտի կադրեր նախապատրաստելն Ադրբեջանում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա: Պետք է բարձրացրնել կրթական մակարդակը:
Մենք պետք է ունենանք մեր սեփական միջուկային ծրագիրը: Եթե հետագայում հարևան երկրներում առաջանան ատոմային էներգիայի հետ կապված այս կամ այն խնդիրներ, մենք պետք է տեղյակ լինենք տվյալ խնդրից: Երկիրը պետք է ունենա իր կադրային պոտենցիալը»: