Բաժիններ՝

Իսրայելը փորձել է Սիրիայում ոչնչացնել ռուսական հականավային հրթիռների պահեստը. CNN

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական զորքերը հուլիսի 5-ին մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստին՝ հուսով լինելով ոչնչացնել ռուսական Яхонт հականավային հրթիռների պաշարները: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են ԱՄՆ կառավարությունում եղած երեք միմյանցից անկախ աղբյուրները:

Նշվում է, որ ոչ ոք չի ստանձնել մեկ շաբաթ առաջ Լաթաքիայում տեղի ունեցած գիշերային պայթյունների պատասխանատվությունը: ԱՄՆ պաշտոնատար անձինք անանունության պայմաններում հեռուստաալիքին հայտնել են, որ այդ հարվածի պատասխանատուն Իսրայելն է, ով փորձել է վնասազերծել ռուսական արտադրության հրթիռները:

CNN-ի ամերիկյան աղբյուրները հայտնել են, որ այդ հրթիռները կարող են սպառնալիք հանդիսանալ իսրայելական նավատորմի համար: Ամերիկացի զինվորականները կարծում են, որ շարունակվում են ռուսական զինվորական մատակարարումները Սիրիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031