Բաժիններ՝

Թուրքական բանակին զրկել են զինվորական հեղաշրջումներ իրականացնելու իրավունքից

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան հաստատել է երկրի զինված ուժերի կանոնադրության 35-րդ հոդվածում ուղղումներ մտցնելու մասին օրինագիծը: Այդ հոդվածն իրավական հիմք էր ստեղծում քաղաքացիական կառավարման մեջ զինվորականների միջամտության համար:

Տվյալ ուղղումները հավանության են արժանացել խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից և ընդունվել են ձայների մեծամասնությամբ: Տվյալ օրինագիծը հունիսի վերջին ներկայացվել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից:

35-րդ հոդվածը Թուրքիայի զինված ուժերի կանոնադրությունում մտցվել է 1960 թվականի հեղաշրջումից հետո: Ավելի ուշ այն օգտագործվել է որպես իրավական հիմք 1971 և 1980 թվականների զինվորական հեղաշրջումների համար: Հոդվածում նշված է, որ զինվորականների պարտքն է հանդիսանում Թուրքիայի Հանրապետության պահպանումն ու պաշտպանությունը:

Առաջարկված ուղղումները նախատեսում են վերանայել Թուրքիայի զինված ուժերի պարտականությունները և հոդվածի նոր տարբերակի համապատասխան նրանց առաջադրանքները կայանում են արտաքին սպառնալիքներից թուրքական տարածքի պաշտպանելում և միջազգային խաղաղության պահպանելում: Թուրքիայի զինված ուժերն արտասահմանում առաջադրանքներն իրագործելու են Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ:

Հիշեցնենք, որ զինվորականները Թուրքիայում չորս անգամ իրականացրել են իշխանափոխություն՝ 27.05.1960, 12.03.1971, 12.09.1980 և 28.02.1997:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս