Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սպառնում է պատերազմով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Այս մասին հայտնում է ռուսական Ռեգնում գործակալությունը:

«Ադրբեջանն այլ ելք չունի, և զինված ուժերը հզորացնելու միջոցով պետք է ազատագրի գրավյալ տարածքները»,- հայտարարել է Աբիևը` Բաքվում Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Աբիևն ասել է, թե «ադրբեջանական հողերը, որոնք բռնազավթվել ել են Հայաստանի օկուպանտական քաղաքականության արդյունքում, չեն վերադարձվում արդեն 20 տարի»:

«Չնայած հակամարտությունը խաղաղ ձևով կարգավորելու ջանքերին` Հայաստանը շարունակում է իր օկուպանտական քաղաքականություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը նույնպես առայժմ չի տվել որևէ արդյունք»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031