Բաժիններ՝

Կադրային փոփոխություններ Վերահսկիչ պալատում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ  Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել  ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՎՊ լրատվական ծառայությունը, ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական: Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ»  ենթակետով առաջնորդվելով Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս