Բաժիններ՝

Օջալանը վերստին ամուսնանալու է. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում կուլիսների հետևում շրջանառության մեջ է դրվել այն տեղեկատվությունը, թե «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր ու առաջնորդ, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերստին ամուսնանալու է:

Այժմ բոլորին հետաքրքրում է, թե երբ և ում հետ է պատրաստվում ամուսնանալ Օջալանը: Այն բանից հետո, ինչ սկսվել է PKK-ի հարցի լուծման գործընթացը, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս նմանատիպ տեղեկություններ: Նշվում է, որ Օջալանն առաջին անգամ ամուսնացել է 1978 թվականի մայիսի 24-ին, Անկարայում՝ Քեսիրե Յըլդըրըմի հետ: Ավելի ուշ նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են:

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության տեղեկատվական պորտալը սրանից առաջ հայտնել է, որ Օջալանը կարող է ազատ արձակվել՝ կապված իր առողջական վիճակի հետ, ինչը մասնավորապես վերաբերում է աչքերի շրջանում ունեցած ցավերին:

ocalan_evlenecek_42134_510_310

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031