Ադրբեջանցի «օրենքով գողերը» Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մազութ են մատակարարել Երևանին. Crimelife
Crimelife.ru-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի «օրենքով գողերը» 1990-ական թվականների սկզբին վառելանյութ են մատակարարել Երևանին. «Շրջափակված Երևանի բնակիչների համար 1993 թվականի վերջը նշանավորվեց էլեկտրականության երկօրյա շուրջօրյա մատակարարմամբ:
Այդ ժամանակ քաղաքն անցում էր կատարել էլեկտրաէներգիայի մատակարարման երկժամյա կոշտ ռեժիմի, և դրա հավելյալ ավելցուկը քաղաքացիների մեծ մասն ընկալեց որպես իշխանություններից մեծ նվեր:
Սակայն քաղաքում էլեկտրականության ի հայտ գալն այլ կերպ էր ստացվել: Այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքում հուղարկավորում էին քրեական հեղինակություն Ռաֆայել Բաղդասարյանին, ով առավել հայտնի է «Սվո Ռաֆ» մականվամբ:
Ոչ պակաս պարադոքսալ էր այն, որ էլեկտրական շքեղության համար երևանցիները պարտական են եղել հենց ադրբեջանցիներին՝ հանգուցյալների ընկերներին: Այդ ժամանակ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկար ոչ մի կապ, ինչպես որ ներկայումս է:
Սակայն քրեական աշխարհի համար գոյություն չունեն ո՛չ սահմաններ, ո՛չ ազգություններ: Մազութը Բաքվից Երևան է հասցվել հունիսի 25-27-ին, ինչն օգտագործվել է Երևանի ջերմաէլեկտրակայանում: Անգամ Ղարաբաղյան իրադարձությունների սկսվելուց հետո չկտրվեցին Հայաստանի ու Ադրբեջանի քրեական աշխարհների միջև կապերը»:
Ի դեպ, ադրբեջանական Poliqon լրատվական գործակալությունն այս տեղեկատվությունը որակել է որպես շոկային: