ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան է ժամանելու հուլիսի 15-ին
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան Հայաստան է այցելելու հուլիսի 15-ին: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պլանավորված է, որ Կոժարան Երևանում հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նշվում է, որ նույն օրը բանակցություններ են անցկացվելու ԵԱՀԿ նախագահի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև, ինչից հետո անցկացվելու է համատեղ մամուլի ասուլիս: