Բաժիններ՝

«Վանյա»-ն վարկեր չի տրամադրի

Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 9-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ» կարգը և «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին» տեղեկանքի ձևը: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, փոփոխություններ են կատարվել ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ում:
Խորհրդը որոշել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ին «Յունիստրիմ» («UNIStream») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել:
Ուժը կորցրած են ճանաչվել «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 157 (տրված՝ 18.06.09թ.) և «Վանյա» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 110 (տրված՝ 13.06.06թ.) լիցենզիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս