Բաժիններ՝

Սպիտակի քաղաքապետ. «Իբր այնպես եմ ծեծել, որ բամբակով են բերանում ջուր կաթեցնում»

«Ասում են, որ ես մարդ եմ հրել, ծեծել, որ այնքան վատ է, որ բամբակով ջուր են կաթեցնում, ես ասեմ, որ այդ ամենը շուռ տված խոսակցություններ են և նման բան չկա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ պատասխանելով այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ ինքը վիճել, ապա ծեծել է մի քաղաքացու, ով, ի դեպ, 71 տարեկան է՝ Լևիկ Մարյան անուն-ազգանունով:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին,  նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ըստ shamshyan.com-ի հրապարակման, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք: Եվ որ այսօր՝ հուլիսի 10-ին, փաստի առթիվ Սպիտակի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ցուցումով փոխանցվել են մարզի դատախազություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետը ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել է, որ ինքն է հարվածել, և դրա հետևանքով է քաղաքացին վայր ընկել:

Սակայն ԳԱԼԱ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետը հերքել է, որ ինքը հարվածել է քաղաքացուն՝ ասելով, որ ոստիկանությունում էլ նույն բանն է ասել, նրանք միայն բանավիճել են:

Կարդացեք նաև

«Դրանք բոլորը շուռ տված լուրեր են, խոսակցություններն էլ լրիվ անիմաստ, ես այնպիսի մարդ չեմ, որ մարդ ծեծեմ, մեկն էլ զանգել ասում էր, թե դանակահարել եք:

Քաղաքացի է, ես շփվել եմ որպես քաղաքացի, ոչ բարեկամական, ոչ հարազատական կապ չունեմ, և ընդամենը որպես քաղաքացի շփվել ենք:

Ընդամենը շինարարական աշխատանքներ են իրականացվել, պետբյուջեի միջոցներով ասֆալտապատում է եղել և պարզվել է, որ այն առուն, որով ջուր են բերում և ջրում են սպիտակցի գյուղատնտեսները իրենց հողակտորները, ասֆալտապատման ժամանակ փակվել է: Ինձ էլ հրավիրել էին այդ հարցին լուծում տալու, ես էլ գնացի, որ լուծում տայի: Լեզվակռիվ է տեղի ունեցել: Ոչ հարվածել եմ, ոչ վիրավորել, բայց լուրեր է տարածում, որ ես հարվածել եմ նրան, և որ ինքը շատ վատ վիճակում է, և բերանում բամբակով են ջուր կաթեցնում:

Կանչել են, հարցաքննել են ինձ ոստիկանությունից, ինչ որ ձեզ եմ ասել, նույնն էլ ոստիկանությանն եմ ասել»:

Կարդացեք այստեղ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս